կիրակի, հունիս 14
14 / 6 / 2026
Տեր Վրթանեսի համար որոշիչ են մոտակա 72 ժամերը. Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյան

Տեր Վրթանեսի համար որոշիչ են մոտակա 72 ժամերը. Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյան

Բժիշկներն այս պահի դրությամբ արել են առավելագույնը: Տեր Վրթանեսի համար որոշիչ են մոտակա 72 ժամերը: Այդ մասին հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը․

«Երեցկինը մի քանի րոպե տեսակցել է նրան և խոսել: Տեր Հայրը մեկ հարց է տվել՝ ամեն ինչ կարգի՞ն է Մայր Աթոռում…

մեծ խնդրանք. անպայման ձեր աղոթքներում հիշեք Տեր Վրթանեսին»,- նշել է Հայր Զաքարիան։

Ավելի վաղ հայտնել էինք՝ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը սրտի կաթված է ստացել։ Էջմիածնից նրան տեղափոխել են երևանյան ԲԿ–ներից մեկը` սրտի ստենտավորում իրականացնելու նպատակով։

 

  • Կիսվել: