ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Փրկարար ծառայությունում տեղի է ունեցել հրդեհների կանխարգելմանն ուղղված աշխատանքային խմբի երկրորդ նիստը

Փրկարար ծառայությունում տեղի է ունեցել հրդեհների կանխարգելմանն ուղղված աշխատանքային խմբի երկրորդ նիստը

Օգոստոսի 24-ին Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի «Աշխատանքային խումբ ստեղծելու և դրա կազմը հաստատելու մասին» № 817-Ա որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի երկրորդ նիստը՝ ՀՀ-ում անտառային հնարավոր հրդեհավտանգ իրավիճակների մշտադիտարկման, հրդեհների կանխարգելման, անհրաժեշտ կարողությունների գնահատման, արագ արձագանքման, հրդեհների դեմ պայքարի, դրանց տարածման կանխման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով:
 
Հնարավոր է սա 1 անձ and տեքստ նկարն է
 
Նիստին մասնակցել են ՆԳՆ փրկարար ծառայության, ինչպես նաև այլ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները:
 
Ողջունելով ներկաներին՝ աշխատանքային խմբի ղեկավար, փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կ.Ցուցուլյանը նշել է, որ առաջին հանդիպումից մինչ այսօր իրականացվել են անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների առաջացման, տարածման վտանգի կանխարգելման, դրանց հետևանքով բնակչությանը, բնությանը հասցվող վնասների ռիսկերի նվազեցման ու հանրային իրազեկման լայնածավալ աշխատանքներ։
 
Հնարավոր է սա 3 մարդ and տեքստ նկարն է
 
Փրկարար ծառայության կողմից հանրային իրազեկման աշխատանքներում ներգրավվել են 643 օպերատիվ խմբեր՝ ընդհանուր 1504 փրկարարական ծառայողներով։ 5751 օբյեկտներում ու անտառամերձ հանրային վայրերում իրականացվել են հանրային իրազեկման աշխատանքներ, փակցվել են 8436 պաստառներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ։ Անտառամերձ տարածքներում 816 փրկարարական ծառայողներով կազմակերպվել է հերթապահություն։
 
Նիստի ընթացքում մասնակիցները ներկայացրել են իրենց կատարած աշխատանքները, որոնց շրջանակներում իրականացվել են մարզային այցելություններ, հնարավոր հրդեհներին արձագանքման նպատակով նախապատրաստական աշխատանքներ անտառտնտեսություններում, տեղերում ստուգվել են անտառային և բնության հատուկ պահպանվող տարածքներում հրդեհի արձագանքման պլանները, մարդաշատ վայրերում փակցվել են պաստառներ հրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ, սահմանվել են հերթապահություններ, հանդիպումներ են տեղի ունեցել ՏԻՄ-երի ղեկավարների հետ և այլն:
 
Հատուկ անդրադարձ է եղել նաև անտառամերձ հատվածներում փայտածուխի արտադրամասերի գործունեությանը: Առաջարկվել է առկա օրենսդրական դաշտի սահմաններում գործընթաց ծավալել անտառամերձ տարածքներից դրանց տեղափոխման ուղղությամբ:
 
Քննարկման ընթացքում ի թիվս այլ հարցերի որոշվել է ավելի ակտիվ իրականացնել հանրային իրազեկման, հերթապահության և մշտադիտարկման ուղղությամբ համատեղ միջոցառումները:

  • Կիսվել: