Մենք ձայն չենք տա որևէ այլ կուսակցության. Նարեկ Կարապետյան
Ըստ բոլոր հարցումների՝ Սամվել Կարապետյանն է հաջորդ վարչապետը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
«Ամեն անգամ, երբ Փաշինյանի վարկանիշը ընկնում է, նա նոր ֆեյք լուրեր է հորինում։ Երբեմն պատերազմով է սպառնում, երբեմն ասում է՝ ձայները կտանք Քոչարյանին։
Ճշմարտությունն այն է, որ Կարապետյանը կլինի նոր և ուժեղ վարչապետ։ Մենք ձայն ՉԵՆՔ ՏԱ որևէ այլ կուսակցության, կստեղծենք 300,000 նոր աշխատատեղ և բիզնեսի համար կսահմանենք 0% հարկ։ Մենք կբերենք ուժեղ և երկարատև խաղաղություն։
Եվ ևս մի ճշմարտություն․ երկու ամսից Փաշինյանը գործ է ման գալու։ Գուցե մենք նրան էլ մի աշխատատեղ առաջարկենք։
Կարող եք մեկնաբանություններում գրել, թե ինչ աշխատանք նրան կհամապատասխանի»,-նշել է նա:


