Մունդիալ-2026. Իսպանիան հաղթեց Սաուդյան Արաբիային
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության գործող չեմպիոնները` իսպանացիները, Մունդիալի խմբային փուլի երկրորդ տուրում խոշոր հաշվով հաղթեցին Սաուդյան Արաբիային:
Հանդիպման մեկնարկից էլ Իսպանիան տիրում էր նախաձեռնությանն ու առաջին գոլը խփեց 10-րդ րոպեին: Դիպուկ հարվածով աչքի ընկավ Լամին Յամալն, ով իր առաջին գոլը խփեց աշխարհի առաջնություններում:
21-րդ և 24-րդ րոպեներին դուբլի հեղինակ դարձավ Միկել Օյարսաբալը: Եվ մեկ անգամ էլ ինքնագոլի հեղինակ դարձավ Հասան Ալտամբակտին: Այժմ Իսպանիան ունի 4 միավոր ու խմբի առաջատարն է:



