կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Տեղի է ունեցել ԵԱՏՄ անդամ պետությունների տրանսպորտի ոլորտը համակարգող մարմինների ղեկավարների հերթական խորհրդակցությունը

Տեղի է ունեցել ԵԱՏՄ անդամ պետությունների տրանսպորտի ոլորտը համակարգող մարմինների ղեկավարների հերթական խորհրդակցությունը

Այսօր տեղի է ունեցել 2021-2022 թվականների տրանսպորտային քաղաքականությանն ուղղված ճանապարհային քարտեզի նախագծի համաձայնեցման հարցերով ԵԱՏՄ անդամ պետությունների տրանսպորտի ոլորտը համակարգող մարմինների ղեկավարների հերթական խորհրդակցությունը, որին հայկական կողմից մասնակցել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ, տրանսպորտի ոլորտը համակարգող փոխնախարար Արմեն Սիմոնյանը։

Խորհրդակցության ընթացքում աշխատակարգային ձևաչափով քննարկվել են ԵԱՏՄ անդամ պետությունների 2021-2022 թվականների համակարգված տրանսպորտային քաղաքականությանն ուղղված ճանապարհային քարտեզի նախագիծը։

Կողմերն իրենց դիրքորոշումն են հայտնել քննարկվող հարցերի շուրջ, մասնավորապես՝ ավտոմոբիլային, երկաթուղային, օդային տրանսպորտի, տարանցիկ ճանապարհների ոլորտներում ԵԱՏՄ կարգավորումների վերաբերյալ՝ տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:

 

  • Կիսվել: