կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ՃՏՊ Գյումրի-Մայիսյան ավտոճանապարհին. տուժել է 7 մարդ

ՃՏՊ Գյումրի-Մայիսյան ավտոճանապարհին. տուժել է 7 մարդ

Դեկտեմբերի 27-ին, ժամը 17:48-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Մայիսյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ- փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Հայկ Մ., ծնված 1980 թ.) և «Nissan X-Trail» (վարորդ՝ Սերգեյ Պ., ծնված 1992 թ.) մակնիշների ավտոմեքենաները. կան տուժածներ:

Մինչև փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը՝ Արփինե Պ.-ն (ծնված 1987 թ.), տեղափոխվել են Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները Սերգեյ Պ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Արփինե Պ.-ն ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս է գրվել:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներին՝ Ղուկաս (ծնված 2008 թ.) և Անահիտ (ծնված 1957 թ.) Մ.-երին: «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները՝ Ղուկաս (ծնված 2008 թ.), Անահիտ (ծնված 2011 թ.) և Տիգրան (ծնված 2014 թ.) Մ.-երը հոսպիտալացվել են «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց», որտեղ բժիշկները Ղուկաս Մ.-ի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր, իսկ Անահիտ և Տիգրան Մ.-երինը` միջին ծանրության: «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորները՝ Անահիտ Մ.-ն (ծնված 1957 թ.) և Լուսինե Գ.-ն (ծնված 1990 թ.), հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները Հայկ և Անահիտ Մ.-երի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Լուսինե Գ.-ն ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

 

  • Կիսվել: