երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՃՈ ուժեղացված ծառայություններ Երևանում․ հայտնաբերվել է հետախուզվող 7 մեքենա (տեսանյութ)

ՃՈ ուժեղացված ծառայություններ Երևանում․ հայտնաբերվել է հետախուզվող 7 մեքենա (տեսանյութ)

Հունիսի 2-ի գիշերը ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի և մարզերը սպասարկող 2-րդ սպայական գումարտակի ծառայողները Երևանում իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններից պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 10 ավտոմեքենա։ Հայտնաբերվեցլ են հետախուզման մեջ գտնվող՝ 7, թաղանթապատված դիմապակիով՝ 1 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվեց նաև առանց վարորդական իրավունքի վկայականի 3 վարորդ։

Ուժեղացված ծառայությունները պարբերական են։ Ոստիկանությունը վարորդներին հորդորում է խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։

  • Կիսվել: