շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
ՃՈ ուժեղացված ծառայություն Գեղարքունիքի և Տավուշի մարզերում (տեսանյութ)

ՃՈ ուժեղացված ծառայություն Գեղարքունիքի և Տավուշի մարզերում (տեսանյութ)

Երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու շրջանակում ՃՈ հերթական ուժեղացված ծառայություն է իրականացվել Տավուշի և Գեղարքունիքի մարզերում։

ՃՊԾ բաժնի երկրորդ սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտերի ծառայողները հայտնաբերել են հետախուզման մեջ գտնվող՝ 4, փոխարինված համարնիշերով՝ 1, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 16, թաղանթապատված դիմապակիով 4 տրանսպորտային միջոց։ 9 մեքենա տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Բացի դրանից՝ հայտնաբերվել է երեք անձ, որոնք մեքենան վարել են առանց վարորդական իրավունքի վկայականի։

Ուժեղացված ծառայությունները պարբերական են՝ տեղեկացնում է ՃՈ-ն:

 

  • Կիսվել: