երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ճապոնիայի աջակցությամբ ՀՀ ԱԻՆ-ը նոր սարքավորումներ է ձեռք բերել

Ճապոնիայի աջակցությամբ ՀՀ ԱԻՆ-ը նոր սարքավորումներ է ձեռք բերել

«Աղետների ռիսկի նվազեցման նպատակով ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման բարելավման ծրագրի» շրջանակում Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության կողմից ձեռք են բերվել սարքավորումներ, որոնք կօգտագործվեն Ծրագրով նախատեսված վարժանքների ընթացքում լայնամասշտաբ նկարահանումներ իրականացնելու, տեսանյութեր մշակելու, ինչպես նաև օպերատիվ նկարահանում իրականացնող նկարահանող խմբի և ԱԻՆ-ում ստեղծվելիք տեղեկատվական կենտրոնի միջև կապն ապահովելու նպատակով: Բացի դրանից՝ սարքավորումները կօգտագործվեն ԱԻՆ-ի կողմից Ծրագրին առնչվող գործողությունների համար՝ ճապոնական կողմի հետ համագործակցությամբ։
 
Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արկադի Բալյանը շնորհակալություն է հայտնել ճապոնական կողմին՝ արդյունավետ համագործակցության համար՝ նշելով, որ այս աջակցությունն ու փորձի փոխանակումը նպաստում են ՀՀ ԱԻՆ-ի տեղեկատվական կարողությունների զարգացմանը: Ճապոնական կողմի ներկայացուցիչն իր հերթին ընդգծել է, որ ծրագրի հաջող ընթացքի գրավականը նաև հայկական կողմի ներդրած ջանքերն են:

  • Կիսվել: