կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Ճանապարհները՝   17:00-ի դրությամբ

Ճանապարհները՝ 17:00-ի դրությամբ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 23-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բեռնատարների համար դժվարանցանելի են, իսկ այլ տիպի տրանսպորտային միջոցների համար՝ բաց:

Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Երևանում, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, Արագածոտնի, Կոտայքի և Լոռու մարզերում տեղում է ձյուն: 

Գորիս-Տաթև ավտոճանապարհին բուք է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:

 

  • Կիսվել: