ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ճանապարհային ոստիկանության մի շարք ծառայողներ պարգևատրվել են

Ճանապարհային ոստիկանության մի շարք ծառայողներ պարգևատրվել են

Հուլիսի 27-ին, ծառայողական պարտականությունները բարեխղճորեն և բարձր պատասխանատվությամբ կատարելու, ինչպես նաև ի նշանավորումն Պետավտոտեսչության կազմավորման 87-րդ տարեդարձի կապակցությամբ, Ճանապարհային ոստիկանության մի շարք ծառայողներ պարգևատրվել են և ստացել խրախուսանքներ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի կողմից։

 

Պարգևների հանդիսավոր պայմաններում հանձնումը կազմակերպվել է Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմի կողմից՝ Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանի գլխավորությամբ։

«Մասնավորապես, «Մարտական զորակցություն» մեդալով պարգևատրվել է ոստիկանության փոխգնդապետ Արտակ Դանիելյանը, «Օրենքի պատվար» մեդալով՝ ոստիկանության փոխգնդապետ Էդուարդ Ավետիսյանը, ոստիկանության փոխգնդապետ Արամ Ադիբեկյանը, ոստիկանության փոխգնդապետ Հայկ Դավթյանը, ոստիկանության մայոր Խաչատուր Գրիգորյանը, ոստիկանության մայոր Աշոտ Զոհրաբյանը, «Ոստիկանությունում գերազանց ծառայության համար» կրծքանշանով՝ ոստիկանության փոխգնդապետ Երվանդ Ալեքսանյանը, ոստիկանության մայոր Դավիթ Զախարյանը, ոստիկանության կապիտան Իսրաել Մարտիրոսյանը։

Հավելենք նաև, որ Ճանապարհային ոստիկանության մի շարք այլ ծառայողների և աշխատակիցների հայտնվեց «Շնորհակալություն» և ստացան այլ խրախուսանքներ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի և Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանի կողմից։

Ճանապարհային ոստիկանության ղեկավարությունը շնորհավորելով խրախուսվածներին, հայտնեց շնորհակալություն կատարած աշխատանքի և նվիրվածության համար՝ մաղթելով անփորձանք ծառայություն»,- ասված է Ճանապարհային ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: