երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ՑԱԽԱԼ-ն ու «Հեզբոլլահը» փոխադարձ հարվածներ են հասցրել

ՑԱԽԱԼ-ն ու «Հեզբոլլահը» փոխադարձ հարվածներ են հասցրել

Իսրայելի զինված ուժերը՝ ՑԱԽԱԼ-ը, և «Հեզբոլլահը» հայտնել են փոխադարձ հարվածների մասին: Իսրայելական կողմի տվյալով՝ հարվածներ են հասցվել Լիբանանի հարավում գտնվող 100 ռազմական թիրախի:

Իսրայելական Զինված ուժերը հայտնել են, որ ոչնչացվել են զենքի պահեստներ, ինչպես նաև «Հեզբոլլահի» ներկայացուցիչներ: Նշվել է, որ սա պատասխանն է Իսրայելի հյուսիսային տարածքներին «Հեզբոլլահի» հարվածներին:

Իր հերթին ՑԱԽԱԼ-ի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարին հայտարարել է, որ իսրայելական կողմը ջանքեր է գործադրում՝ վերականգնելու անվտանգությունը հյուսիսային սահմանի երկայնքով և բնակության նախկին վայրեր վերադարձնելու սահմանակից տարածքների շուրջ 60,000 բնակչի, որոնք Իսրայել-Լիբանան լարվածության ֆոնին տարհանվել էին:

  • Կիսվել: