Թբիլիսիում ցույցերը ցրելու ժամանակ ձերբակալվել է 28 մարդ
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ոստիկանությանը չհնազանդվելու և փոքր խուլիգանության համար գիշերը Թբիլիսիում խորհրդարան մոտ ցույցը ցրելու ժամանակ ձերբակալվել է 28 մարդ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ին։
Նշվում է, որ տուժել է երեք մարդ, որոնք ստացել են բուժօգնություն:
Հիշեցնենք, որ Թբիլիսիում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել՝ խորհրդարանի կողմից խառը ընտրական համակարգից համամասնականի անցնելու վերաբերյալ սահմանադրական բարեփոխումների ընդունման տապալման պատճառով: Ցուցարարները հայտարարել են, որ իրենք բողոքի ակցիաներ կանեն այնքան ժամանակ, քանի դեռ ընտրությունները չեն անցնի համամասնական ընտրակարգով: