երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Թբիլիսահայերը Բուն Բարեկենդանը նշել են հարիսայի փառատոնով

Թբիլիսահայերը Բուն Բարեկենդանը նշել են հարիսայի փառատոնով

Երեկ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցով նշվել է Տյառնընդառաջը և Բուն Բարեկենդանը:

 Տոնական օրը Վիրահայոց Թեմի գործող եկեղեցիներում նշանավորվել է Սուրբ և Անմահ Պատարագով: Թբիլիսիի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի հանդիսապետությամբ Սուրբ Պատարագ է մատուցել արժանապատիվ Տեր Սամվել քահանա Թորոսյանը: Այս մասին տեղեկանում ենք Վիրահայոց թեմի պատոնական կայքից։ 
 
Բուն Բարեկեդանին էր նվիրված նաև ավանդական հարիսայի փառատոնը, որը թեմի առաջնորդարանի և «Հայարտուն» ու «Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոնների աջակցությամբ կազմակերպել էր Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միությունը: Թբիլիսահայ համայնքում այս փառատոնը անց է կացվում 2012 թվականից անընդմեջ, տարեցտարի ընդարձակվելով այն վերածվել է ժողովրդական տոնահանդեսի:
 
Չնայած քաղաքային տրանսպորտի բացակայությանը, բազմամարդ է եղել եկեղեցու բակը: Միջոցառմանը ներկա են եղել հոգևոր հայրերը, Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներ, վիրահայ համայնքի անդամներ:
 

  • Կիսվել: