շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Տավուշում ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Տավուշում ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու եւ կանխարգելելու նպատակով, ապրիլի 17-ին ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները Բերդ-Նավուր ճանապարհին ստուգել են Բերդ քաղաքի Այգեստան փողոցի 30-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ» մակնիշի մեքենան:

Վարորդը փայտանյութի օրինականությունը վկայող համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ ձեռք է բերել Արծվաբերդի անտառտնտեսության տարածքից:

Մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Հանգամանքները պարզվում են:

Նշանակվել է մասնագիտական ստուգում:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

  • Կիսվել: