երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Տավուշում 46-ամյա վարոդը կոմբայնով կողաշրջվել և ընկել է ձորը. կա վիրավոր

Տավուշում 46-ամյա վարոդը կոմբայնով կողաշրջվել և ընկել է ձորը. կա վիրավոր

Հունիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրի բնակիչ՝ 46-ամյա Արայիկ Ե-ն իր վարած «Նիվա» մակնիշի առանց համարանիշի կոմբայնով Կողբ բնակավայրի վարչական տարածքում գտնվող «Ղիասի քար» կոչվող հանդամասում դեռևս անհայտ հանգամանքներում կորցրել է մեքենայի կառավարումը, կողաշրջվել և ընկել ձորը։

 

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Արայիկ Ե-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Նազարյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում։  

  • Կիսվել: