Թավշյա հեղափոխության մասին պատմող ֆիլմը կցուցադրվի ԱՄՆ-ում
Հայաստանի ոչ բռնի, թավշա հեղափախության մասին պատմող ֆիլմն ԱՄՆ-ի կինոթատրոններւոմ կցուցադրվի ապրիլի 10-ից։ Այս մասին հայտնել է System of a down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը, ով ֆիլմի երաժշտության հեղինակն է:
Ապրիլի 10-ին ֆիլմը կցուցադրվի Լոս Անջելեսում, ապրիլի 17-ին Նյու Յորքում և Ֆրեզնոյում, իսկ ապրիլի 24-ին՝ Վաշինգտոնում, Բոստոնում և այլ վայրերում:


