երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Տաքսու վարորդներից ոմանք հիվանդ են ձևանում և հավելյալ գումար շորթում. ահազանգ

Տաքսու վարորդներից ոմանք հիվանդ են ձևանում և հավելյալ գումար շորթում. ահազանգ

Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանն ահազանգում է, որ Երևանում որոշ անբարեխիղճ տաքսու վարորդներ, օգտվելով հաճախորդների միամտությունից, նրանց մոլորության մեջ գցելով՝ գումար են շորթում:

Իր ֆեյսբուքյան էջում Նիկողոսյանը, մասնավորապես, գրել է.

«Չեմ հիշում, արդեն որերորդ դեպքն է` տարբեր մարդկանցից լսում եմ, որ ոմն տաքսու վարորդ ուղևորների մոտ հիվանդ է ձևանում, խաղում էմոցիաների հետ և հասնում նրան, որ հավելյալ գումար տան: Ճանապարհի ընթացքում իբրև զանգում է բժշկին և ասում, որ չի կարող գնալ քիմիաթերապիայի, քանի որ գումար չունի: Դեպքերից մեկի հետևից անձամբ եմ գնացել: Այն համարով, որը փոխանցել էր ընկերներիցս մեկին, կապ եմ հաստատել և մեկ անգամ խոսելուց հետո վերջինս անհետացավ: Եթե Ձեզ նույնպես հանդիպի այս վարորդը, խնդրում եմ չտրվել նրա էմոցիոնալ պատմությանը»:

  • Կիսվել: