ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Տան հարակից անասնագոմի տանիքում կուտակած անասնակեր է այրվել

Տան հարակից անասնագոմի տանիքում կուտակած անասնակեր է այրվել

Փետրվարի 10-ին՝ ժամը 22։52-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան քաղաքի Կամոյի փողոցում գտնվող տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ տան հարակից անասնագոմի տանիքում այրվում է կուտակած անասնակեր:

Հրդեհը մեկուսացվել է փետրվարի 11-ին՝ ժամը 05:30-ին, մարվել՝ 05:41-ին: Այրվել են անասնագոմի տանիքը (մոտ 160 քմ) և տանիքում կուտակած մոտ 750 հակ անասնակեր:

 

  • Կիսվել: