հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Թաիլանդի մուտքի կանոնները ՀՀ քաղաքացիների համար կրկին փոխվում են

Թաիլանդի մուտքի կանոնները ՀՀ քաղաքացիների համար կրկին փոխվում են

Թաիլանդ մեկնելու համար ՀՀ քաղաքացիները ստիպված կլինեն մուտքի արտոնագիր ստանալ նախապես։ Այդ մասին տեղեկանում ենք Սիամի վիզաների ծառայությունից, տեղեկացնում է Սպուտնիկ Արմենիան:

Վիզայի համար դիմելիս պետք է ներկայացնել առնվազն 6 ամսվա վավերականություն ունեցող անձնագիր, ուղևորության նպատակի, կեցության և ֆինանսական միջոցների մասին ապացույցներ։

Հիշեցնենք, որ 2024թ․ հուլիսի 15-ից Հայաստանը միացել էր այն երկրների շարքին, որոնց քաղաքացիները կարող էին վիզա ստանալ Թաիլանդ ժամանելիս։ Ուղևորության նպատակը պետք է լիներ զբոսաշրջությունը, իսկ ուղևորության տևողությունը չգերազանցեր 15 օրը։

  • Կիսվել: