շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Սյունիում Škoda-ն, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է ձորում․ կա վիրավոր

Սյունիում Škoda-ն, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է ձորում․ կա վիրավոր

Երեկ ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 40-ամյա Աշոտ Բեգլարյանը իր  վարած Škoda Fabia մակնիշի ավտոմեքենայով Սիսիան-Շենաթաղ ավտոճանապարհի 22 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել ձորում, տեղեկացնում է shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով Ա․ Բեգլարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

  • Կիսվել: