Հրազդանում տղամարդը անառակաբարո արարքներ է կատարել 15-ամյա դստեր նկատմամբ
Հրազդանի բնակիչ Ռ.Վ.–ն մեղադրվում է 15–ամյա դստեր նկատմամբ անառակաբարո արարքներ կատարելու մեջ։ Այս մասին հայտնում են Դատական տեղեկատվական համակարգից։
Բացի դրանից, տղամարդը մեղադրվում է կնոջը ծեծելու մեջ։
Ռ.Վ.–ն կալանավորվել է, գործով նախաքննությունն ավարտվել է, գործը մայիսի 8–ին ուղարկվել է դատարան։