ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Սյունիքում գրանցվել է կամավոր ատեստավորման շեմը հաղթահարած ուսուցիչների ամենաբարձր ցուցանիշը. նախարար

Սյունիքում գրանցվել է կամավոր ատեստավորման շեմը հաղթահարած ուսուցիչների ամենաբարձր ցուցանիշը. նախարար

Կամավոր ատեստավորման համար դիմել էին Հայաստանի 1372 ուսուցիչ, գրանցվածներից գործընթացին մասնակցեցին 996 ուսուցիչներ: Կամավոր ատեստավորման մասնակցած ուսուցիչներից 468-ը գիտելիքների ստուգման արդյունքում ստացված միավորներով կստանան 30, 40 կամ 50 տոկոս հավելավճար: Ուսուցչի մեկ դրույքի միջին աշխատավարձը շուրջ 125 հազար դրամ է: Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

Նա նշեց, որ ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է «Մաթեմատիկա» առարկայից: Մասնակցածների 87 տոկոսը հաղթահարել է շեմը: Ամենացածր ցուցանիշը գրանցվել է «Քիմիա» առարկայից՝ 11 տոկոս:

«Շեմը հաղթահարած ուսուցիչների ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Սյունիքի մարզում: Մասնակիցների 56 տոկոսը կստանա հավելավճար: Բարձր՝ 54 տոկոս գրանցվել է նաև Շիրակի մարզում և Կոտայքի մարզում՝ 52 տոկոս»,-նշեց նախարարը:

  • Կիսվել: