երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Շահումյան-Տափերական ճանապարհին ավտոմեքենան ընկել է ջրատարը․ կա տուժած

Շահումյան-Տափերական ճանապարհին ավտոմեքենան ընկել է ջրատարը․ կա տուժած

Մայիսի 19-ին, ժամը 09:25-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շահումյան-Տափերական ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ջրատարը․ կա տուժած։  Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: 

Պարզվել է, որ Շահումյան-Տափերական ավտոճանապարհի 1-ին կմ-ին «VAZ» մակնիշ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել դաշտամիջյան հատվածում։ 

 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդին մոտեցրել շտապօգնությանը․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

  • Կիսվել: