հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Սյունիքի Նորավան գյուղի մոտակայքի սահմանային դիտարկվող հատվածում հրդեհը մարելու ժամանակ հայտնաբերվել է զինծառայողի դի

Սյունիքի Նորավան գյուղի մոտակայքի սահմանային դիտարկվող հատվածում հրդեհը մարելու ժամանակ հայտնաբերվել է զինծառայողի դի

Սեպտեմբերի 14-ին, ժամը 13։00-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նորավան գյուղի մոտակայքում,  տեղեկացնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է սահմանային դիտարկվող հատվածում։

Հրշեջ-փրկարարները նշված հատվածում հայտնաբերել են զինծառայողի դի և մոտեցրել զինվորական բուժծառայության ավտոմեքենային:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:25-ին, մարվել՝ 16:54-ին: Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ:

 

  • Կիսվել: