երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Սյունիքի մարզում, Աշոցքում, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին մերկասառույց է, Սեպասար գյուղում՝ բուք

Սյունիքի մարզում, Աշոցքում, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին մերկասառույց է, Սեպասար գյուղում՝ բուք

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է  կցորդիչով բեռնատարների համար:

Սյունիքի մարզում, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Շիրակի մարզի Սեպասար գյուղում բուք է։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։


  • Կիսվել: