երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սյունիքի մարզից ուղղաթիռով Երեւան է տեղափոխվել մեկ տարեկան երեխա՝ ցնցումային համախտանիշով

Սյունիքի մարզից ուղղաթիռով Երեւան է տեղափոխվել մեկ տարեկան երեխա՝ ցնցումային համախտանիշով

Սյունիքի մարզից սանավիացիայի ուղղաթիռով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել մեկ տարեկան երեխա՝ ցնցումային համախտանիշով ու բարձր ջերմությամբ: Այս մասին հայտնում է Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամլո խոսնակ Գեւորգ Դերձյանը։
 
Փոքրիկը նախ ընդունվել է Մեղրիի ԲԿ, ստացել առաջին բուժօգնություն, ապա ուղղաթիռով տեղափոխվել Երևան:
 
Վիճակը ներկա պահին գնահատվում է միջին ծանրության:
 
Սանավիացիայի շնորհիվ երեխային հաջողվել է Երևան տեղափոխել 2.5 ժամվա ընթացքում, սովորական դեպքում դա կտևեր 16 ժամ, ինչն էլ թույլ է տվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկներին արագ անցնել բուժման պրոցեսին ու փրկել հերթական կյանքը:
 

  • Կիսվել: