հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
«Սուրմալուի» վնասված շինության փլուզման հետևանքով տուժած քաղաքացիներից մեկը ստացիոնար բուժում է ստանում․ նախարար

«Սուրմալուի» վնասված շինության փլուզման հետևանքով տուժած քաղաքացիներից մեկը ստացիոնար բուժում է ստանում․ նախարար

Կառավարության նիստի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձավ երեկ «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած փլուզման հետևանքով տուժածների առողջական վիճակին:

«Տուժածները դիմել են բժշկական օգնության: Երկուսը դուրս են գրվել արդեն, մեկ քաղաքացու վիճակը գնահատվում է բավարար: Այդ պահին դեռ գտնվում է ստացիոնար բուժման մեջ, բայց ապաքինման ընթացքով»,- ասաց նախարարը:

Հիշեցնենք՝ «Սուրմալուի» վնասված շինության մասնակի փլուզումից տուժել է 3 քաղաքացի:

  • Կիսվել: