չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
«Սուրմալուի» պայթյունից հետո 140 անձ է հոգեբանական աջակցության համար դիմել հայկական ԿԽ-ին

«Սուրմալուի» պայթյունից հետո 140 անձ է հոգեբանական աջակցության համար դիմել հայկական ԿԽ-ին

Հայկական Կարմիր խաչ ընկերությունը (ՀԿԽԸ) շարունակում է Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածներին և նրանց հարազատներին հոգեբանական աջակցություն և առաջին բուժօգնություն տրամադրել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայկական Կարմիր խաչ ընկերության գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը։
 

«Երեք օրվա ընթացքում հոգեբանական աջակցության համար մեզ դիմել է 140, իսկ առաջին բուժօգնության համար` 110 մարդ։ Դիմողների թիվն այսօրվա դրությամբ նվազել է, քանի որ միայն 2 օրում մոտ 120 հոգի էր դիմել հոգեբանական աջակցություն ստանալու համար, և հիմնականում դիմում են տուժածների հարազատները։ Փրկարարներն էլ են օգնության կարիք ունենում` ճնշման, գլխացավի, այրվածքների, մենք արձագանքում ենք այդ ամենին»,- նշեց Եղիազարյանը։

Առևտրի կենտրոնի տարածքում այս պահին ներգրավված է ՀԿԽԸ 50 կամավոր և աշխատակազմի անդամ, երեկ նրանք 90-ն էին։

  • Կիսվել: