հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով բժշկական կենտրոն է տեղափոխվել տասը անչափահաս․ թարմացված

«Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով բժշկական կենտրոն է տեղափոխվել տասը անչափահաս․ թարմացված

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխվել է 10-ը անչափահաս, որոնք ստացել են առաջին բուժօգնությունը և դուրս են գրվել:

Մեկ երեխա այս պահի դրությամբ գտնվում է բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, բժիշկները վիճակը գնահատում են բավարար, կյանքին վտանգ չի սպառնում:
Եվս մեկ անչափահաս դիմել է «Շենգավիթ» ԲԿ, որը նույնպես առաջին բուժօգնությունից հետո դուրս է գրվել:

Այս պահի դրությամբ տուժած միայն մեկ անչափահաս է ստացիոնար բուժում ստանում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԻ նախարարությունը հայտնել էր, որ  «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։  Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ։

Ըստ նախնական տվյալների՝ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ կա մեկ զոհ։ Առողջապահության նախարարությունը հայտնում է 26 տուժածի բուժօգնություն ստանալու մասին։

  • Կիսվել: