հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Ավտովթար՝ Սուրենավանում. Nissan Rogue-ի վարորդը եղել է ոչ սթափ և մեկ տարով զրկվել է վարելու իրավունքից․ կա վիրավոր

Ավտովթար՝ Սուրենավանում. Nissan Rogue-ի վարորդը եղել է ոչ սթափ և մեկ տարով զրկվել է վարելու իրավունքից․ կա վիրավոր

Երեկ՝ մայիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 02։45-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Սուրենավան գյուղի վարչական տարածքում, բախվել են Երևանի բնակիչ 42-ամյա Իրինա Հ․-ի վարած «Nissan Rogue» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 51-ամյա Սևադա Մ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության և Իրինա Հ․-ն եղել է ոչ սթափ (խմած) վիճակում, ինչի համար մեկ տարով զրկվել է ավտոմեքենա վարելու իրավունքից։

  • Կիսվել: