շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Սուրբ Էջմիածնի Մայր տաճարը վերանորոգումից հետո պատրաստ է դիմավորելու հավատացյալներին

Սուրբ Էջմիածնի Մայր տաճարը վերանորոգումից հետո պատրաստ է դիմավորելու հավատացյալներին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր տաճարը, վերանորոգումից հետո, կրկին բաց է հավատացյալների համար:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր տաճարը, վերանորոգումից հետո, կրկին բաց է հավատացյալների համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

«Այլևս հնարավորությունն ունենք մոտենալու և հպվելու մեր սրբություն սրբոց Մայր Տաճարին` լուռ վկային մեր հաղթանակների և պարտությունների, երջանկության և ողբի։ Թող մշտախոս աղոթատունը Միածին Որդուն փոխանցի մեր մրմուռը և հայցերը վասն խաղաղության հայրենի եզերքների, մեր ժողովրդի խոհեմության և միասնականության»,-նշված է գրառման մեջ:

  • Կիսվել: