երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն է նշանակվել Հովհաննես Զոհրաբյանը

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն է նշանակվել Հովհաննես Զոհրաբյանը

Երևանի քաղաքապետի պաշտոնակատար, Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը որոշում է ստորագրել, որի համաձայն «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության տնօրեն է նշանակվել Հովհաննես Զոհրաբյանը։

Քաղաքապետի պաշտոնակատարի որոշման համաձայն, վերջինս տնօրենի պաշտոնին նշանակվել է 5 տարի ժամկետով՝ մինչև 2028 թվականի օգոստոսի 18-ը։ Նույն որոշմամբ Հովհաննես Զոհրաբյանն ազատվել է ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։

  • Կիսվել: