«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն անցնում է հատուկ ռեժիմով աշխատանքի․ հայտարարություն
Հայաստանի Հանրապետությունում առկա կորոնավիրուսի (COVID-19) պայմաններում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն անցնում է հատուկ ռեժիմով աշխատանքի։ Ինչպես հայտնում են բժշկական կենտրոնից, անհրաժեշտ է պահպանել հետևյալ կանոնները․
- «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մուտք են գործելու միայն բժշկի մոտ խորհրդատվության ժամանող պացիենտները՝ մեկ հոգու ուղեկցությամբ:
- Ստացիոնար բուժում ստացող պացիենտին թույլատրվելու է խնամել մեկ հոգու:
- Այլ մարդկանց կողմից տեսակցությունները խստիվ ԱՐԳԵԼՎՈՒՄ են:
- Պոլիկնինիկաներին հորդորում ենք հետաձգել պացիենտին պլանային խիստ մասնագիտական խորհրդատվության ուղարկելը:
Բժշկական կենտրնոը շնորհակալություն է հայտնում ըմբռնման համար և մաղթում պահպանել առողջությունը:


