երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սուր շնչառական վարակների տարածման առումով ներկայում իրավիճակը մեղմացել է․ նախարար

Սուր շնչառական վարակների տարածման առումով ներկայում իրավիճակը մեղմացել է․ նախարար

Հայաստանի Հանրապետությունում սուր շնչառական վարակների տարածման առումով ներկայում իրավիճակը մեղմացել է։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Այս պահին ՍՇՎ-ների մասով իրավիճակը բավականին մեղմացել է։ Հիվանդացության և հոսպիտալացման նվազում ենք տեսնում»,-նշեց Ավանեսյանը։

Նախարարը խորհուրդ տվեց գրիպի դեմ մարդիկ աշնանը պատվաստվեն, այդպիսով կկրճատվի ծանր հետևանքով հոսպիտալացումների թիվը։

  • Կիսվել: