շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Սուպերմարկետի սայլակից վիրուսը ձեռքի միջոցով չի փոխանցվի. Հարությունյան

Սուպերմարկետի սայլակից վիրուսը ձեռքի միջոցով չի փոխանցվի. Հարությունյան

Վարակի կանխարգելման գործողությունները համակարգող Երեւանի օպերատիվ շտաբի ղեկավար, Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանն այսօր ասուլիսի ժամանակ ասաց, որ ցուցում է տրվել, որ սուպերմարկետներում սայլակների բռնակներն ախտահանվեն, և այդպես էլ արվում է:

«Այստեղ հարցը նաեւ հետեւյալն է, որ մեր քաղաքացին խանութ մտնելուց առաջ կարող է ձեռնոց հագնել, ինչ պետք է իրեն վերցնել, մոտենալ դրամարկղին, իսկ հետո, երբ սայլակը վերադարձնի, ձեռնոցները հանել ու նետել:

Երկրորդ, եթե մարդը ձեռք է տվել սայլակին, վիրուսը ձեռքի միջոցով չի կարող անցնել մարդուն, վիրուսը կարող է անցնել միայն այն դեպքում, եթե սկսենք բերանի, քթի եւ աչքերի հատվածում դիպչել մեր դեմքին: Եթե առեւտրից հետո ալկոգելով մաքերս ձեռքերդ կամ լավ լվանաս, այդտեղ էլի վտանգը չկա»,-ասաց նա:

Փոխքաղաքապետը նշեց, որ իրենք հետեւում են, որ խանութի սրահները, մուտքերը, հատակը, սայլակների, արկղերի շփման հատվածները ախտահանվեն: Հարությունյանը նաև ասաց. «Երեկ մի դեպք էր եղել, երբ սուպերմարկետներից մեկում մարդկային շատ մեծ կուտակում էր եղել, շատ շնորհակալ եմ սուպերմարկետի ղեկավարությանը, որովհետեւ ահազանգից կես ժամ հետո ինձ ուղարկեցին տեսանյութը, թե ինչ են արել: Նրանք արել էին այն, ինչ կիրառվում է մի շարք երկրներում, որ սուպերմարկետի հերթը ոչ թե ներսում է, այլ դրսում, մարդիկ շարված են դրսում 2 մետր իրարից հեռու: Սուպերմարկետի դուռը փակել էին, չէին թողնում մարդիկ մեծ թվով ներս մտնեն»:

  • Կիսվել: