երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Ստոմատոլոգիական կազմակերպություններն արդեն կարող են պլանային գործունեություն իրականացնել․ ԱՆ

Ստոմատոլոգիական կազմակերպություններն արդեն կարող են պլանային գործունեություն իրականացնել․ ԱՆ

Ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններն արդեն իսկ կարող են իրականացնել ստոմատոլագիական պլանային գործունեություն հիմք ընդունելով առողջապահության նախարարի 31.01.2020թ. թիվ 336-Ա հրամանով հաստատված ուղեցույցը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։

Լրացուցիչ տեղեկության համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով 060-80-80-03/2302, 2303):

Նշենք, որ կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում առողջապահության նախարարությունը մշակել է «Ստոմատոլոգիական ծառայություն իրականացնող կազմակերպություններում COVID-19-ի կանխարգելման և անվտանգ աշխատանքի կազմակերպման ուղեցույց»-պաստառը` ոլորտի մասնագետներին տրամադրելու և ստոմատոլոգիական կազմակերպություններում փակցնելու նպատակով:

  • Կիսվել: