կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից տեղեկացրել են, որ Լարսի փակումը պայմանավորված է տեղումներով ստեղծված արտակարգ դրությամբ։

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին, որոնք, սակայն, հնարավոր չի լինի իրականացնել ավտոճանապարհի փակ լինելու պատճառով։

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է նաև, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում (մառախուղ է) և Լոռու մարզի Սպիտակ, Վանաձոր քաղաքներում տեղում է ձյուն: Սպիտակի ոլորաններում և Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում մառախուղ է։

 

  • Կիսվել: