չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Ստեփանավանի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել (տեսանյութ)

Ստեփանավանի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել (տեսանյութ)

Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու եւ կանխարգելելու նպատակով ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները օգոստոսի 18-ին, ժամը 8.30-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցում ստուգել են Ուռուտ գյուղի մի բնակչի` 7 խմ փայտանյութով բեռնված «ԳԱԶ-53» մակնիշի մեքենան: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից։

Բեռնատարի վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող փաստաթուղթ չի ներկայացրել:

Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Ստեփանավանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Հետագա միջոցառումներով պարզվել է, որ վառելափայտը պատկանում է Կուրթան գյուղի 39-ամյա մի բնակչի, որը օգոստոսի 17-ին Գյուլագարակի անտառպետության պահաբաժնից բենզասղոցով ապօրինի հատել էր հաճարենի, երկու ուռենի ու երկու բոխի:

Նշանակվել է մասնագիտական ստուգում:

39-ամյա տղամարդը հրավիրվել է բաժին:

Հանգամանքները պարզվում են:

Նախապատրաստվում են նյութեր:

 

  • Կիսվել: