երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ստացվել է 13 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ

Ստացվել է 13 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ

Փետրվարի 2-4-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 13 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Արարատի մարզի Արարատ քաղաքում՝ 6000 քմ, Արարատ գյուղում՝ 4000 քմ, Արևշատ-Լանջազատ ավտոճանապարհին՝ 1.5 հա,

Լոռու մարզի Ալավերդի քաղաքում՝ 1000 քմ, Մեծավան գյուղում՝ 4 հա,

Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում՝ 600 քմ, 

Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում՝ 200 քմ, Բերդ քաղաքում՝ 6 հա, Իջևան քաղաքում՝ 6500 քմ, Նոյեմբերյան քաղաքում՝ 200 քմ, Վարագավան գյուղում՝ 3000 քմ:

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 13.2 հա։

  • Կիսվել: