Սփյուռքից Հայաստան հասնող հումանիտար օգնությունը կանգ չի առնում. Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակ
Սփյուռքից Հայաստան հասնող հումանիտար օգնությունը կանգ չի առնում: Այս մասին հայտնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից:
՛՛Ավստրալիայից մինչև Գերմանիա, Ռուսաստան և Կանադա համայնքային բազմաթիվ նախաձեռնություններ են իրագործվում արցախցի ընտանիքներին և վիրավոր զինծառայողներին աջակցելու համար: Սփյուռքի միասնականությունը պատերազմի ընթացքում և հետպատերազմյան շրջանում շարունակվում է բոլոր համայնքներում՛՛,-նշված է հաղորդագրության մեջ: