չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Սփյուռքից բեռ է ուղարկվել այստեղ, և նրանք հետաքրքրվում են՝ արդյո՞ք բեռը հասել է հասցեատերերին, այս հարցը կախված է օդում. Զարեհ Սինանյան

Սփյուռքից բեռ է ուղարկվել այստեղ, և նրանք հետաքրքրվում են՝ արդյո՞ք բեռը հասել է հասցեատերերին, այս հարցը կախված է օդում. Զարեհ Սինանյան

Մարդիկ բավականաչափ օգնություն են հավաքել, ուղարկել այստեղ, և դա երկարաժամկետ գործընթաց է, այսօրվա դրությամբ Սփյուռքից հետաքրքրվում են՝ արդյո՞ք ուղարկված բեռը հասել է, տվյալ հարցն այս պահի դրությամբ կախված է օդում: Այս մասին ասաց Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինյանյանը ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստին:

«Մարդիկ օգնություն են հավաքել և ուղարկել, օգնությունն այն պահից, ինչ մարդիկ սկսել են այն կազմակերպել, մինչև գալիս է ՊԵԿ և մաքսազերծվում, դուրս է գալիս, հանձնվում է պետական որևէ գերատեսչության, մենք այս մասով ինչ-որ վերահսկողություն ունենք, օրինակ ՝ պատերազմի սկզբին շատ արդիական էր, և մարդիկ ուղարկում էին այն, ինչ իրենք էին կարծում՝ անհրաժեշտ էր, հետո հրապարակվեցին ցուցակներ, թե ինչ է անհրաժեշտ, իսկ մարդիկ չգիտեին՝ որ ցուցակին հետևեին, բայց այդ գործընթացը կոորդինացրինք»,- ասաց Զարեհ Մինասյանը:

Սփյուռքի հարցերով հանձնակատարը նաև նշեց՝ հարցում է ուղարկվել գերատեսչություններ, որ հասկանանք՝ ուղարկված բեռը հասել է տեղ, թե ոչ, բայց արձագանք չկա:

«Պատերազմի ավարտից մեկ շաբաթ հետո մենք հարցում ուղարկեցինք այն գերատեսչություններին, որոնց բեռ ենք հանձնել և խնդրեցինք հաշվետվություն, օրինակ՝ Առողջապահության նախարարությունից ստացել ենք շատ սպառիչ պատասխաններ, բայց այլ գերատեսչություններից չենք ստացել պատասխան, և հարցը մնում է օդում»,- ասաց նա:

  • Կիսվել: