կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Սպիտակի բժշկական կենտրոնում պայթյուն տեղի չի ունեցել. ԱԻՆ-ը պարզաբանում է

Սպիտակի բժշկական կենտրոնում պայթյուն տեղի չի ունեցել. ԱԻՆ-ը պարզաբանում է

 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հոկտեմբերի 30-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի բժշկական կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ պայթյուն տեղի չի ունեցել, այլ վնասվել է թթվածնային բալոնի մատակարարման համակարգը։ Այլ գույքային վնասներ և տուժածներ չկան:

  • Կիսվել: