Օհանով փողոցում հրդեհ է բռնկվել «Ford Fusion»-ում․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր՝ հուլիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օհանով փողոցում ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Օհանով փողոցի 26/1 հասցեի դիմաց 33-ամյա Բեգլար Մ․-ի վարած «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենայում և այրվել է հեղուկ գազի բալոն։Հրշեջ փրկարարները նախ կանխել են հրդեհի տարածումը, ապա մարել այն, իսկ հրդեհի հետևանքով վարորդն այրվածքներով տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն, ավտոմեքենան էլ դարձել է ոչ շահագործելի։
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել։



