ուրբաթ, հուլիս 24
24 / 7 / 2026
Թրամփ․ առևտրանավերին հասցված վնասը կփոխհատուցվի իրանական սառեցված ակտիվների հաշվին

Թրամփ․ առևտրանավերին հասցված վնասը կփոխհատուցվի իրանական սառեցված ակտիվների հաշվին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առևտրանավերին, բեռներին կամ դրանց հետ կապված գույքին պատճառված ցանկացած վնաս կփոխհատուցվի իրանական ակտիվների հաշվին, որոնք սառեցված են և գտնվում են ԱՄՆ վերահսկողության ներքո։

Համապատասխան հայտարարությունն ԱՄՆ առաջնորդը հրապարակել է Truth Social սոցցանցում։

«Այս հայտարարությունը ծառայում է որպես ծանուցում այն մասին, որ այս պահից և մինչև նոր ցուցումներ ստանալը, նավերին, բեռներին կամ դրանց առնչվող որևէ այլ բանի պատճառված ողջ և ցանկացած վնաս կվճարվի ԱՄՆ տնօրինության տակ գտնվող և նրա կողմից վերահսկվող իրանական միջոցներից։ Այդ վնասը կարող է շատ զգալի լինել, բայց և այնպես, սա արդար և հիմնավորված քայլ է», — գրել է Թրամփը։

  • Կիսվել: