շաբաթ, հունիս 21
21 / 6 / 2025
Սպիտակ խոշորացված համայնքի Լուսաղբյուր բնակավայրում 144 տեղանոց մոդուլային մանկապարտեզ կկառուցվի

Սպիտակ խոշորացված համայնքի Լուսաղբյուր բնակավայրում 144 տեղանոց մոդուլային մանկապարտեզ կկառուցվի

Գործադիրն ընդունել է «ՀՀ Լոռու մարզի Սպիտակ համայնքին հողամաս նվիրաբերելու մասին» որոշում: Ըստ հիմնավորման՝ Լուսաղբյուր բնակավայրում պետբյուջեի միջոցների հաշվին նախատեսվում է կառուցել 144 տեղանոց մոդուլային մանկապարտեզ, որի համար հատկացված է համայնքային սեփականություն հանդիսացող հողամաս: Տեղեկացնում է Լոռու մարզպետարանը։

Հատկացված հողամասի չափը բավարար չէ մանկապարտեզի կառուցման, հետագայում դրա պահպանման և սպասարկման համար: Անհրաժեշտություն է առաջացել պահանջվող հողամասի պակասը լրացնել կառուցվող մանկապարտեզին կից գործող Լուսաղբյուրի միջնակարգ դպրոցի տարածքից: Մանկապարտեզի կառուցումն ու շահագործումը կնպաստի գյուղում նախադպրոցական կրթության կազմակերպմանը:

  • Կիսվել: