ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով

Սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով

Երևանում այսօր ցերեկը, մարտի 30-ին, 31-ին, ապրիլի 1-ի գիշերը սպասվում է, մարտի 29-ի երեկոյան հնարավոր է անձրև և ամպրոպ։
Մարտի 28-ին, ապրիլի 1-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
Մարտի 29-ին սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ։
 
Մարզերում այսօր ցերեկը, մարտի 30-ին, 31-ին, ապրիլի 1-ի գիշերը շրջանների զգալի մասում, մարտի 29-ի ցերեկն՝ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 30-ին՝ լեռնային, 31-ին լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Առանձին հատվածներում՝ մառախուղ, հնարավոր է նաև ամպրոպ:
 
Մարտի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
Քամին՝ հարավային 3-6մ/վ, մարտի 29-ին, 30-ին՝ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 30-ին, 31-ին գիշերը կնվազի 5-7, ցերեկը 15-19 աստիճանով։
 
Արցախում այսօր սպասվում է անձրև, վաղը՝ առանց տեղումների եղանակ։

  • Կիսվել: