շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
Սպասվում է կարճատև անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի

Սպասվում է կարճատև անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում հունիսի 11-15-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:

Քամին արևմտյան է` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով:
 

Երևանում հունիսի 11-15-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ:

  • Կիսվել: