ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Սոթքի ոսկու հանքավայրի աշխատանքը վերսկսվել է այսօր առավոտյան

Սոթքի ոսկու հանքավայրի աշխատանքը վերսկսվել է այսօր առավոտյան

Սոթքի ոսկու հանքավայրի դադարեցված աշխատանքը վերսկսվել է միայն այսօր՝ առավոտյան։ Այս մասին հայտնում է  «GeoProMining Gold» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։

«Աշխատանքը սկսվել է ժամը 8։00-ին։ Անվտանգությունից ելնելով՝ երեկ երկրորդ հերթափոխը չի աշխատել»,- ասաց Ռուզաննա Գրիգորյանը՝ հավելեով, որ այս պահին իրավիճակը հանդարտ է։

Նշենք որ երկու օր է՝ Գեղարքունիքում կրակոցների պատճառով հանքավայրի աշխատակիցներին տարհանվում են։

Հիշեցնենք, որ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում նախօրեին լարված էր։ Ադրբեջանը կրկին դիմել էր սադրանքի` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։

  • Կիսվել: