ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Սինանյանը Վսեվոլոժսկում հանդիպել է Լենինգրադի մարզի հայկական համայնքների ներկայացուցիչների հետ

Սինանյանը Վսեվոլոժսկում հանդիպել է Լենինգրադի մարզի հայկական համայնքների ներկայացուցիչների հետ

Ռուսաստան աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Լենինգրադի շրջանի Վսեվոլոժսկ քաղաքում էր։

ՀՀ Գլխավոր հանձնակատարն այցելել է տեղի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Աստվածամայր եկեղեցի, ինչպես նաև Եղիշե Չարենցի անվան հայկական կիրակնօրյա նորաբաց դպրոց, որտեղ զրույց է ընթացել ուսուցչակազմի և աշակերտների ծնողների հետ, քննարկվել են ուսումնական գործընթացների կազմակերպմանն ու Հայաստանի կողմից ուսումնական գրականության տրամադրմանը վերաբերող հարցեր:
 
Զարեհ Սինանյանը հանդիպել է նաև Վսեվոլոժսկի և հարակից (Լենինգրադի մարզի այլ շրջաններ) հայկական համայնքների ակտիվ ներկայացուցիչների հետ:
 
Նա ներկայացրել է գրասենյակի գործունեությունը, որից հետո քննարկվել են սփյուռքի հետ աշխատանքի տարբեր ուղղություններին վերաբերող, մասնավորապես` համայնքների կրթամշակութային աջակցությանը վերաբերող հարցեր:
 
Հանդիպումից հետո համայնքի ներկայացուցիչների ուղեկցությամբ Զարեհ Սինանյանն այցելել է «Կյանքի ճանապարհ» հուշահամալիր, ապա հյուրընկալվել «Զարթոնք» պարային համույթում:
 
Հիշեցնենք, որ Զարեհ Սինանյանը Ռուսաստան այցի շրջանակներում նախորդիվ հանդիպումներ էր ունեցել նաև Նիժնի Նովգորոդ և Մոսկվա քաղաքներում: 

  • Կիսվել: